ԱՄՆ-ն Աֆղանստանում իր զորախմբի հիմնական մասը դուրս բերելուց հետո մոտ 650 զինվորական կթողնի

02:42 • 25.06.21

ԱՄՆ-ը Աֆղանստանից իր զորքերի հիմնական մասի դուրս բերումից հետո շուրջ 650 զինվորական կթողնի այնտեղ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է The Associated Press-ը:

Ըստ աղբյուրի՝ այդ քանակությամբ ամերիկյան զորախումբ կմնա Աֆղանստանում ամերիկյան զորքերի հիմնական մասի հեռացումից հետո տեղում աշխատող դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար:

Բացի այդ, ամերիկյան որոշակի ուժեր կվերադառնան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան՝ տեղում թուրք զինվորականներին օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցում օգնելու նպատակով: Սա, ըստ աղբյուրի, ժամանակավոր լուծում է, մինչև Թուրքիան առավել պաշտոնական մակարդակում անվտանգության ապահովման առավել լուրջ ու հիմնավոր առաքելություն կսկսի:

Ամերիկյան զորքերի մեծ մասի՝ Աֆղանստանից դուրս բերումը, հավանաբար, կավարտվի երկու շաբաթ անց:

 

 

 

ԱՄՆ-ն Աֆղանստանում իր զորախմբի հիմնական մասը դուրս բերելուց հետո մոտ 650 զինվորական կթողնի