Մեքսիկայում թմրանյութերի իրացմամբ զբաղվող երկու խմբավորման բախման հետևանքով առնվազն 35 մարդ է պսանվել
Մեքսիկայի կենտրոնական հատվածում առնվազն 35 մարդ է զոհվել թմրանյութերի իրացմամբ զբաղվող «Հալիսկոյի նոր սերունդ» և «Սինալոա» խմբավորումների բախման հետևանքով, հաղորդում է ТАСС-ը:
Փոխհրաձությունը տեղի է ունեցել Սան Խուան Կապիստրանո բնակավայրի մոտակայքում, ձերբակալվածների վերաբերյալ տեղեկատվություն հայտնի չէ դեռևս:
Մեքսիկայում ծանր հանցագործությունների իմաստով իրավիճակը շարունակում է լարված մնալ. հունիսի 19-ին Տապաուլիպաս նահանգի Ռեինոսի շրջանում մի քանի զինված հարձակումների զոհ էին դարձել տեղի 15 խաղաղ բնակիչներ, Գունանահուտո նահանգում հունիսի 21-ին անհայտ անձինք կրակ էին բացել մոտոցիկլի վերանորոգման կետի մոտ հավաքված տասնյակ մարդկանց ուղղությամբ, որոնցից 7-ը տեղում սպանվել էր:
2020 թ. ընթացքում Մեքսիկայում 34 500 կանխամտածված սպանություն է կատարվել:










