Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

19:20 • 26.06.21

Հունիսի 26-ին ավելի քան 50 ավիաչվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում: Ինչպես հայտնում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին վկայում է օդակայանների չվացուցակը:

Այսպիսով, 16:04-ի դրությամբ (երևանյան՝ 17:04) «Դոմոդեդովո» օդանավակայանում 30 չվերթ է հետաձգվել, ևս 7-ը չեղարկվել է, «Վնուկովո» օդանավակայանում 5 ավիաչվերթ հետաձգվել է, ևս 7-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո» օդանավակայանում 5 չվերթ հետաձգվել է, ևս  8-ը՝ չեղարկվել:

ՌԴ մայրաքաղաքային օդանավակայաններից չեն հայտնել չվերթների հետաձգման պատճառները:

Նշվում է, որ Մոսկվայում սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ, թեև օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C է:

Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է