Սիդնեյում կորոնավիրուսի «Դելտա» տարբերակի տարածման պատճառով երկշաբաթյա արգելափակումներ են սահմանվել

14:11 • 26.06.21

Ավստրալիայի իշխանությունները, Սիդնեյում կորոնավիրուսով վարակման թվերի աճով պայմանավորված, երկշաբաթյա արգելափակումներ են սահմանել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ վերջին օրերի ընթացքում քաղաքում և հարակից շրջաններոււմ գրանցվել է վարակի «Դելտա» տարբերակով վարակման 80 դեպք։

Ոստիկանությունը հայտնել է, որ օգտագործելու է համարանիշների ճանաչման տեխնոլոգիան՝ տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար և վստահ լինելու, որ մարդիկ դուրս չեն եկել իրենց արգելափակման գոտուց։

Հայտնի է, որ Ավստրալիայում պահպանվում է կորոնավիրուսային վարակի տարածման ցածր տեմպը և դեկտեմբերից ի վեր Սիդնեյում առաջին մեծ արգելափակումն է։

Առողջապահության նախարար Բրեդ Հազարդը նշել է, որ «Դելտա» շտամը, որն առաջին անգամ ի հայտ է եկել Հնդկաստանում, «շատ ահավոր թշնամի է»։

Հայտնի է, որ մինչև հիմա կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է բնակչության 3 տոկոսից ավելին, իսկ մոտ 25 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին ներարկումը։ Կառավարությունը հայտնել է, որ բնակիչների մեծամասնության պատվաստվելու դեպքում մեծ արգելափակումների կարիք չի լինի։

Սիդնեյում կորոնավիրուսի «Դելտա» տարբերակի տարածման պատճառով երկշաբաթյա արգելափակումներ են սահմանվել