Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

11:46 • 26.06.21

Հունիսի 26-ին Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանին 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 283 հազար բնակիչ ունեցող Կարլսռուե քաղաքից 59 կմ հարավ-արևմուտք, երկրաշարժի օջախը՝ 3 կմ խորության վրա:

Տեղեկություններ չկան տուժածների կամ ավերումների մասին:

Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել