Իրանը պարտավոր չէ երկարաձգել ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը և պատասխանատվություն է կրում միայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ունեցած պարտավորությունների համար. ԻԻՀ պաշտոնյա
Իրանական կողմը պարտավոր չէ երկարաձգել ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը և պատասխանատվություն է կրում միայն այն հարցերի համար, որոնք կապ ունեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին:
«ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի երկարաձգելը կամ չերկարաձգելը որևէ առնչություն չունի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Իրանի ստանձնած պարտավորություններհետ: Այդ համաձայնագրի պարտադիր բնույթի չի կրում»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Ըստ նրա՝ այն, ինչ պետք է կատարի Իրանը, հստակ սահմանված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով, դրանից զատ Իրանը պարտավոր չէ ոչինչ անել՝ ոչ ավելի, ոչ պակաս:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ Թեհրանը պետք է անմիջապես պատասխանի միջուկային օբյեկտների վերահսկողության մասին տեխնիկական պայմանավորվածությունը երկարաձգելու վերաբերյալ, որի ընթացիկ ժամկետն ավարտվել է հունիսի 24-ին:
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն այս տարվա մայիսի վերջին համաձայնության էին հասել միջուկային օբյեկտների տեխնիկական վերահսկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը երեք ամիս երկարաձգելու վերաբերյալ:










