ԱՄՆ Պետքարտուղարության շենքի դիմաց, ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների, առաջին անգամ ծիածանագույն դրոշ է բարձրացվել

01:32 • 26.06.21

ԱՄՆ Պետքարտուղարության շենքի դիմաց, ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների, առաջին անգամ ծիածանագույն դրոշ է բարձրացվել, հաղորդում է ТАСС-ը:

Սեռական փորքամասնությունների խորհրդանշող դրոշը կախվել է Պետքարտուղարության Հարրի Թրումանի անվան մասնաշենքի դիմաց՝ ԱՄՆ դրոշի ստորին հատվածում:

Պետքարտուղարության մամլո ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ դրոշը կախված է մնալու մինչև հունիսի 28-ը:

 

ԱՄՆ Պետքարտուղարության շենքի դիմաց, ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների, առաջին անգամ ծիածանագույն դրոշ է բարձրացվել