Ինչու՞ ընտրությունները երբեք չեն կարող արտահայտել մեծամասնության կարծիքը, եթե ընտրություններին մասնակցում է երկուսից ավելի թեկնածու. միֆեր ժողովրդավարության մասին

12:59 • 27.06.21

Ժողովրդավարության մասին միֆերը, հատկապես երրորդ աշխարհի երկրներում, բավականին ֆետիշացված են ու հաճախ չեն համապատասխանում ժողովրդավարության իրական սահմանմանը: Ի՞նչ է ժողովրդավարությունը: Եթե վերանանք ակադեմիական ու կանոնիկ սահմանումներից ու փորձենք այն բացատրել ավելի հասկանալի, այսպես ասած, մարդավարի լեզվով, ապա դա պետական կառավարման համակարգում զսպումների մեխանիզմների առկայությունն է: Զարգացած պետություններում, որոնք գործում են, նույնիսկ «խաչակրաց արշավանքներ» են նախաձեռնում ժողովրդավարության արյունոտ դրոշի ներքո, այդ մեխանիզմները, քիչ թե շատ, ձևավորված են: Ավելի պակաս զարգացած երկրներում, որոնք այս կամ այն կերպ հանդիսանում են տնտեսական ու գաղափարախոսական ազդեցությունների ու հակամարտությունների գոտի, ժողովրդավարությունը սահմանվում է հիմնականում կեղծ թեզերով, այն է՝ ընտրություններ, արդար ընտրություններ, հակակոռուպցիոն համակարգեր, իրավունքների հավասարություն և այլն: Հատկապես ընտրությունները չափազանց ֆետիշացված են և ներկայացվում են, որպես ժողովրդավարության հիմնական ու գլխավոր երաշխիք, ինչն այնքան էլ այդպես չէ: Հարց է առաջանում՝ ինչու՞: Բանն այն է, որ եթե ընտրություններին մասնակցում է երկուսից ավելի թեկնածու, անգամ ամենաարդար ընտրությունների դեպքում իրական ժողովրդավարությունից խոսելն անգամ ծիծաղելի է: Ֆետշացված ընտրությունների պայմաններում գրեթե երբեք, անգամ ամենաարդար ընտրությունները չեն արտահայտում մեծամասնության կարծիքը: Ու այստեղ կարևորը ոչ թե բուն քվեարկությունն է, այլ ձայների հաշվարկման տարատեսակ մեխանիզմները: Ամբողջովին օրենքի տառին համապատասխան, բայց մաթեմատիկական հնարքներով, հնարավոր է արմատապես փոխել ընտրությունների արդյունքները: Հենց նմանատիպ մեխանիզմների մասին է պատմում մեր ռեպորտաժը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչու՞ ընտրությունները երբեք չեն կարող արտահայտել մեծամասնության կարծիքը, եթե ընտրություններին մասնակցում է երկուսից ավելի թեկնածու. միֆեր ժողովրդավարության մասին