ԱՄՆ-ում 8-ամյա երեխան սկյուռիկների որսի ժամանակ պատահաբար կրակել է հորեղբոր գլխին

10:59 • 27.06.21

ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում ութամյա տղան հրազենով պատահաբար կրակել է հորեղբոր գլխին, Միլթոն քաղաքի ոստիկանությանը հղումով հաղորդում ABC News-ը։

Իրավապահների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ որսի ժամանակ, երեխան փորձել է կրակել սկյուռիկների վրա, սակայն գնդակը հորեղբոր գլխին է դիպել։

Նշում է, որ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Օրենքը չի արգելում որևէ մեկին, այդ թվում՝ 8-ամյա երեխային, կրակել և որս անել։ Կան երեխաներ, որոնք որսորդությամբ են սկսում զբաղվել շատ վաղ տարիքից»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

 

ԱՄՆ-ում 8-ամյա երեխան սկյուռիկների որսի ժամանակ պատահաբար կրակել է հորեղբոր գլխին