Ստամբուլում 11 հարկանի շենք է փլուզվել

12:30 • 27.06.21

Թուրքիայի Ստամբուլ նահանգում 11 հարկանի շենք է փլուզվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ոչ բնակելի շենքի փլուզման հետևանքով վնասվել են շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենաները։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ բրիգադներ, Թուրքիայի առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակիցներ։

Նախնական տվյալներով՝ շենքի փլատակների տակ մարդիկ չեն հայտնաբերվել։ Շենքի փլուզման պատճառը չի հաղորդվում։

Ստամբուլում 11 հարկանի շենք է փլուզվել