Կոլումբիայում կորոնավիրուսից մահացության օրական ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել համավարակի ողջ ընթացքում
Կոլումբիայի առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրում հունիսի 26-ին կորոնավիրուսից մահվան 693 դեպք է գրանցվել, ինչը օրական մահացության ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում, հայտնում է ТАСС-ը:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 126 340-ի, առողջացածներինը՝ 3 829 487, մահացել է 104 014 վարակակիր:
2020 թ. սեպտեմբերից Կոլումբիայում գործող է ընտրողական մեկուսացման ռեժիմը:










