Դոնբասում ուկրաինացի զինվոր է վիրավորվել  

21:44 • 27.06.21

 

Դոնբասում հունիսի 27-ին 4 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, մեկ ուկրաինացի զինվորական վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Համատեղ ուժերի գործողությունների շտաբին:

Նշվում է, որ վիրավոր զինվորին  հոսպիտալացրել են: Ավտոմատ նռնականետից կրակ է բացվել Դոնեցկի Ստարոգնատովկա գյուղի մոտակայքում, ինչի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի զինվորը բեկորային վնասվածք է ստացել:

Բացի այդ, նշվում է, որ մեկ այլ շրջանում կրակ է բացվել 120 և 82 տրամաչափի ականանետերից և ձեռքի հակատանկային նռնականետից ու մանր տեսակի զենքից:

Լուգանսկի շրջանի հյուսիսում ևս հակառակորդի անօդաչուի թռիչք է արձանագրվել, որը հատել է շփման գիծը:

 

Դոնբասում ուկրաինացի զինվոր է վիրավորվել