Լոռու մարզում բախվել են Ford Focus-ը, KIA Sorento-ն ու Opel Zafira-ն. կա 5 վիրավոր.shamshyan.com

16:33 • 27.06.21


Երեկ՝ հունիսի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են  Եղեգնուտ գյուղի բնակիչ, 42-ամյա Կարեն Մանուկյանի վարած Opel Zafira մակնիշի, Փափմբակ գյուղի բնակիչ,  39-ամյա Արմա Բաղրամյանի վարած KIA Sorento մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած  Ford Focus մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford Focus-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 19-ամյա Հարություն Մարտիրոսյանը,  74-ամյա Լյուբա Մովսիսյանը, KIA Sorento-ի վարորդ Ա. Բաղրամյանն ու նրա ուղևոր, Փամբակ գյուղի բնակիչ, 40-ամյա Մանուշակ Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորույթամբ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 Լոռու մարզում բախվել են Ford Focus-ը, KIA Sorento-ն ու Opel Zafira-ն. կա 5 վիրավոր.shamshyan.com