Գերմանական «Volkswagen»-ը մինչև 2035 թ. մտադիր է դադարեցնել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում
Գերմանական ավտոարտադրող «Volkswagen» ընկերությունը մինչև 2035 թ. մտադիր է դադարեցնել ներքին այրցման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում, հայտնում է ТАСС-ը:
«Մենք մեր առջև հստակ նպատակներ ենք դրել: Եվրոպայում ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունը ծրագրում ենք ավարտել 2033-35 թթ. ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ում և Չինաստանում՝ քիչ ավելի ուշ»,- հայտնել է ավտոկոնցերնի վաճառքի պատասխանատու Կլաուս Ցելմերը:
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ մինչև 2050 թ. մտադիր են 0-ի հասցնել ածխաթթու գազի արտանետումները:
Այս փոփոխությամբ պայմանավորված՝ ընկերությունը մտադիր է համապատասխանաբար մեծացնել էլեկտրամոբիլների արտադրության ծավալները՝ վաճառքի ընդհանուր հաշվեկշռում դրանց մասնաբաժինը հասցնելով մինչև 70%-ի:










