Լոնդոնի կայարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութեր)

18:24 • 28.06.21

Լոնդոնի Elephant & Castle կայարանի մերձակայքում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվել են առևտրային շինություններ, ավտոմեքենաներ և հեռախոսային խցիկներ, հաղորդում է Metro-ն։

«Երկաթուղային կամարների տակ գտնվող երեք առևտրային կառույցներն ամբողջությամբ այրվում են: Ճանապարհները փակ են և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջան այցելելուց»,- ասված է տեղի հրշեջ ծառայության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։

Ըստ հաղորդման՝ այժմ դեպքի վայրում աշխատում են 10 հրշեջ մեքենաներ և 70 հրշեջներ:

Ականատեսների խոսքով՝ խոշոր հրդեհին նախորդել են մի քանի պայթյուններ։ Հրդեհի պատճառների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։

 

Լոնդոնի կայարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութեր)