3-րդ զորամիավորման զորամասերից մեկում կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին

16:36 • 28.06.21

Հունիսի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարությունը, զոհված հերոսների ծնողները, ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և հոգևոր սպասավորները։

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին