Բանգլադեշի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 3-հարկանի շենք է փլուզվել․ կա 7 զոհ և 50 վիրավոր

13:05 • 28.06.21

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3-հարկանի շենք է փլուզվել՝ դառնալով առնվազն 7 մարդու մահվան պատճառ, հայտնում է xinhuanet.com լրատվական գործակալությունը և հավելում, որ վիրավորվել է 50 մարդ։

Դաքքայի ոստիկանապետ Շաֆիքուլ Իսլամը հայտնել է, որ շենքում տեղակայված են եղել ռեստորաններ և խանութներ։ Պայթյունի հետևանքով վնասվել են նաև շենքի հարակից տներն ու մի քանի ավտոբուս։

Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է․ ահաբեկչության վերաբերյալ ապացույցներ առայժմ չկան։

Բանգլադեշի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 3-հարկանի շենք է փլուզվել․ կա 7 զոհ և 50 վիրավոր