85 000 եվրո. ֆրանսիացին գտել է փղի արձանիկ` մեջը հազարավոր եվրո թղթադրամներ
Ֆրանսիայի բնակիչը Բորդո քաղաքի ոստիկանությանն է հանձնել 85 000 եվրո գումար, որը հայտնաբերել էր փղի արձանիկի ներսում:
Ինչպես հաղորդում է Sud Ouest պարբերականը, ֆրանսիացու խոսքով` արձանիկը հայտնաբերել է Մերինյակ կոմունայի կենտրոնական փողոցներից մեկի հարևանությամբ` այլ հուշանվերների կույտում: Ուսումնասիրելով արձանիկը` ֆրանսիացին պարզել է, որ «փիղը լի է թղթադրամներով»: Բորդոյի ոստիկանական բաժանմունքում պարզել են, որ խոսքը 85 000 եվրոյի մասին է:
Գումարը փոխանցվել է Պետական պահպանության հիմնադրամին: Քննիչները փորձում են պարզել դրանց ծագման աղբյուրը: Իրավապահների կարծիքով` այդ «գանձը», ամենայն հավանականությամբ, առնչություն ունի թմրավաճառների եկամուտների հետ:










