Պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատությունից զրկելը մեզ մոտ նոր խելագարություն առաջացրեց. բժիշկ (տեսանյութ)

17:39 • 28.06.21

Պատերազմի խելագարությունից հետո պրոֆեսոր Չարչյանին ազատությունից զրկելը մեզ մոտ նոր խելագարություն առաջացրեց: Այս մասին այսօր ՀՔԾ-ի դիմաց հաջակցություն Արմեն Չարչյանի բժիշկների ակցիայի ժամանակ ասաց բժիշկ Սամվել Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր բժիկշկները ՀՔԾ-ի դիմաց ենք՝ պահանջելով արդարություն և ազատություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:

Նշենք, որ պրոֆեսորը մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։

Ըստ իրավապահների՝ Մայր Աթոռին պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Չարչյանը չի ընդունում մեղադրանքը:

«Արմեն Չարչյանի կալանավորումն ազդում է կենտրոնի ընդհանուր գործընթացին, չի կարող չազդել»,-ասաց բժիշկը, սակայն շեշտեց, որ հիվանդներին սպասարկում են, վիրահատություններ իրականացվում են, և կենտրոնը շարունակում է իր աշխատանքը, սակայն խնդիրն անհանգիստ մթնոլորտն է:

Դիմելով ՀՔԾ պետին՝ բժիշկը նշեց, որ դեռ հավատում են, որ մեր երկիրը ժողովրդավար է և որ արդարությունն է հաղթելու:

Սահակյանը նշեց, որ նամակներ են հանձնել նաև Դատախազություն և պատրաստ են բոլոր հաստատություններ դիմել արդարության հասնելու համար:

«Մեզ կառույցներից պատասխաններ պետք չեն, մեզ գործողություններ են պետք, որպեսզի պրոֆեսոր Չարչյանը մեր կողքին լինի, մենք բոլորս երաշխավորում ենք, որ նա չի խուսափի պատասխանատվությունից, Չարչյանը եզակի մարդ է և ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի էր այդ ամենը մեկ օրում փչացնել»,-ասաց նա:

 

Պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատությունից զրկելը մեզ մոտ նոր խելագարություն առաջացրեց. բժիշկ (տեսանյութ)