Չեխիայում տորնադոյի հետևանքով զոհերի թիվն ավելանում է. մահացել է 2 տարեկան երեխա

12:15 • 28.06.21

Չեխիայում պտտահողմի հետևանքով 2 տարեկան երեխա է մահացել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի չեխական ծառայությունը։

2-ամյա երեխան մահացել է Չեխիայի Բռնո քաղաքում՝ 4 օր հիվանդանոցում գտնվելուց հետո։ Սա տորնադոյի հետևանքով մահվան 6-րդ դեպքն է։

Այն շրջաններում, որտեղով անցել է պտտահողմը, ավերվել է 1200 տուն, 70-ը՝ ամբողջությամբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, պտտահողմի հետևանքով յոթ բնակավայր է տուժել Հարավմորավական մարզում: Տների փլատակների տակ մարդիկ էին մնացել: Ճշգրտվում է վնասի չափը։

Չեխիայի առաջին փոխվարչապետ և ՆԳ նախարար Յան Համաչեկը հայտնել է, որ տորնադոյի ավերածությունները վերացնելու նպատակով գուցե անհրաժեշտ լինի ներգրավել նաև բանակային ստորաբաժանումներին:

Օդերևութաբանները նշել են, որ այս շրջաններում նման բնական երևույթները հազվադեպ են լինում։

Չեխիայում տորնադոյի հետևանքով զոհերի թիվն ավելանում է. մահացել է 2 տարեկան երեխա