Ռազմական դատարանը Սաուդյան Արաբիայի թագավորի եղբորորդուն մահապատժի է դատապարտել պետական դավաճանության համար
Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆահդ բին Թուրքի բին Աբդ ալ-Ազիզը` Սալման թագավորի եղբորորդին, դատապարտվել է մահապատժի: Այս մասին հայտնում է վաշինգտոնյան Պարսից ծոցի պետությունների ուսումնասիրության ինստիտուտը:
Ռազմական դատարանը Եմենում Սաուդյան Արաբիայի ուժերի նախկին հրամանատարին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության համար:
Թագավորության իշխանությունները կարծում են, որ Ֆահդը մասնակցում էր հակակառավարական հեղաշրջման կազմակերպմանը:
Ինստիտուտի կողմից հարցված փորձագետները նշում են, որ ձերբակալմանը, ենթադրաբար, ներգրավված է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն, երկրի պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը: Այսպիսով, նա ցանկանում է տնտեսական բարդ իրավիճակի ֆոնին ստիպել ձերբակալվածի ընտանիքին հարսացնել պետական գանձարանը:
Ֆահդը ձերբակալվել էր դեռ 2020-ի սեպտեմբերին` որդու հետ:










