Հնդկաստանը վերջին ամիսներին 50 000 լրացուցիչ զինծառայող է տեղափոխել Չինաստանի հետ սահման
Հնդկաստանը վերջին ամիսներին առնվազն 50 000 լրացուցիչ զինծառայողներ է վերատեղաբաշխել Չինաստանի հետ սահմանին՝ այդ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար: Հունիսի 28-ին այդ մասին հայտնել է Mint թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հրատարակության տվյալներով՝ պաշտպանության նախարարությունը զորքերն ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները տեղափոխել է երեք սահմանամերձ շրջաններ:
Ամբողջությամբ վերցված` ՉԺՀ-ի հետ սահմանին ներկայում կենտրոնացած է շուրջ 200 000 հնդկաստանցի զինծառայող, ինչը, թերթի աղբյուրների տեղեկատվությամբ, 40 տոկոսով ավելի է անցյալ տարվա համեմատությամբ: Հրատարակության աղբյուրները նաև հայտնել են, որ ՉԺՀ-ն նույնպես վերջերս լրացուցիչ ուժեր է ուղարկել Սինցզյանի զինվորական հրմանատարության տնօրինությանը, որը պատասխանատու է Հիմալայների նախալեռներում Հնդկաստանի հետ սահմանի վիճելի շրջաններում պարեկության համար:
Չինաստանը սահմանամերձ շրջաններում կառուցում են բունկերներ և թռիչքա-վայրԷջքային գոտիներ, նշել են աղբյուրները: Այս տեղեկատվության առիթով պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն եղել: 2000 թվականի մայիսին Լադաքի լեռնային շրջանում՝ երկու երկրների սահմանին առաջացել է դիմակայություն, որի հետևանքով տեղի են ունեցել ընդհարումներ և երկուստեք եղել են զոհեր: Հնդկասանը և Չինաստանն այդ շրջանում կենտրոնացրել են ծանր հրետանի, տանկեր և օդուժ: Սակայն զինվորական և դիվանագիտական մակարդակներով մի շարք բանակցություններից հետո փետրվարի 10-ին Պեկինը և Նյու Դելին սկսել են զորքերի փոխադարձ հետքաշումը սահմանի գծից:










