Հնդկաստանում երամակի կողմից մերժված փիղն առնվազն 16 մարդ է սպանել
Հնդկաստանում կատաղած փիղն առնվազն 16 գյուղացու է սպանել այն բանից հետո, երբ նրան վտարել են փղերամից, գրում է dailymail.co.uk-ը` մանրամասնելով, որ սպանությունները տեղի են ունեցել վերջին երկու մասում:
Ենթադրվում է, որ կենդանուն երամակից վտարել են վատ պահվածքի ու էգերի համար արուների հետ կատաղի մրցակցության համար:
22 փղից բաղկացած երամակից առանձնանալուց հետո 15-16 տարեկան փիղը սկսել է արկածներ փնտրել Սանթալ Պարգանա շրջանում:
Վայրի բնության նախարարության ներկայացուցչի խոսքով` փիղը սպանել է միայն այն մարդկանց, որոնք պատահաբար խոչընդոտել են իր ճանապարհին, չափազանց շատ են մոտեցել կամ փորձել են հրահրել կենդանուն և լուսանկարվել: Նա տներ չի ներխուժեր, մարդկանց վրա չի հարձակվել:










