Բելառուսն ու Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել նավթի և նավթամթերքի մատակարարումների վերաբերյալ

13:55 • 28.06.21

Մինսկն ու Նուր Սուլթանը երկուշաբթի համաձայնագիր են ստորագրել նավթի և նավթամթերքի մատակարարումների ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Բելառուսի ԱԳ նախարար Ալեքսնադր Գուրյանովին:

Համաձայնագիրը ստորագրվել է Նուր Սուլթանում կայացած բանակցությունների ավարտին, որոնց մասնակցել են Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն և Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը:

Գուրյանովի խոսքով` առաջիկայում գյուղատնտեսական օբյեկտների մակարդակով կքննարկվեն նավթի մատակարարման որոշակի ծավալներն ու ժամկետները:

Հունիսի 26-ին հրապարակվել է Բելառուսի նախարարների խորհրդի որոշումը, որի համաձայն` Գուրյանովին հանձնարարվել է բանակցություններ վարել կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի նախագծի շուրջ:

Բելառուսն ու Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել նավթի և նավթամթերքի մատակարարումների վերաբերյալ