«Ապոկալիպսիս». Մոսկվան հայտնվել է «գերտեղատարափի» ազդեցության տակ, մի քանի ժամում տեղացել է անձրևի ամսական նորմայի 70%-ը (տեսանյութեր)

17:42 • 28.06.21

Ռուսաստանի մայրաքաղաքի և Մոսկվայի շրջանի բնակիչները սոցիալական ցանցերում բողոքում են եղանակային բարդ պայմաններից` համացանցում տեղադրելով տեղատարափ նձրևների, սաստիկ քամու հետևանքները պատկերող լուսանկարներ, գրում է life.ru-ն: 

Մոսկվան և Մերձմոսկվան գրոհել են ուժեղ անձրևները, որը օդերևութաբանները «գերտեղատարափ» են որակել. մի քանի ժամում գրանցվել է անձրևի` ամսական տեղումների նորմայի 70 տոկոսը:

Որոշ օգտատերեր իրավիճակն անվանել են «ապոկալիպսիս»:

Մայրաքաղաքում անձրևը չի դադարի մինչև հունիսի 28-ի երեկոյան, ասել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Ալեքսանդր Սինենկովը:

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 26 չվերթ, ևս 11-ը չեղյալ է հայտարարվել:

Մյուս տեսանյութերը կարող եք դիտել այստեղ.

«Ապոկալիպսիս». Մոսկվան հայտնվել է «գերտեղատարափի» ազդեցության տակ, մի քանի ժամում տեղացել է անձրևի ամսական նորմայի 70%-ը (տեսանյութեր)