Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է գեյ-շքերթը (լուսանկարներ)
10:47 • 28.06.21
Ստամբուլի ոստիկանությունը ցրել է գեյ-շքերթը, հայտնում է CNN լրատվականը և հավելում, որ շքերթը ցրելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։
Ձերբակալվել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ ֆոտոլրագրողը։
Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին բազմիցս արգելել են նույնասեռականների շքերթները, որոնց հարյուրավոր մարդիկ են մասնակցում։


Placeholder










