Ուհանի լաբորատորիայում աշխատած արտասահմանցի մասնագետը նշել է «Քովիդ-19»-ի առաջացման հնարավոր պատճառը

12:04 • 28.06.21

Վիրուսաբան Դանիելե Անդերսոնը, որը մինչև 2019 թվականն աշխատել է Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում, Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ կողմ է կորոնավիրուսի բնական ծագման վարկածին:  

Միևնույն ժամանակ գիտնականը չի բացառել, որ SARS-CoV-2 վիրուսը կարող էր առաջանալ նաև Ուհանի լաբորատորիայում:

«Ես այնքան էլ միամիտ չեմ, որ ասեմ, որ ամբողջովին բացառում եմ այդ տարբերակը»,- նշել է Անդերսոնը:

Գործակալության զրուցակիցը վստահություն է հայտնել, որ եթե անգամ դա հենց այդպես է եղել, ինստիտուտի աշխատակիցների գործողություններում չէր կարող դիտավորություն լինել: Մասնագետը հնարավոր է համարում սցենարը, ըստ որի աշխատակիցներից մեկը կարող էր անգիտակցաբար վարակված լինել, այնուհետև վարակել մյուսներին: Սակայն Անդերսոնն այս վարկածի հավանականությունը ծայրահեղ աննշան է գնահատել:

Միևնույն ժամանակ վիրուսաբանը չի զարմանում, որ հետազոտողներին չի հաջողվել գտնել վիրուսի տարածման իրական աղբյուրը, քանի որ նախկինում 10 տարի էր պահանջվել ատիպիկ թոքաբորբի բնական հարուցիչի բացահայտման համար:

Ուհանի լաբորատորիայում աշխատած արտասահմանցի մասնագետը նշել է «Քովիդ-19»-ի առաջացման հնարավոր պատճառը