«Ինձ համար տրանսգենդեր մարդիկ բացարձակ զզվելի են». Չեխիայի նախագահն ասել է, որ դեմ է սեռափոխությանը

16:38 • 28.06.21

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ «կարող է հասկանալ միասեռականներին և լեսբուհիներին», սակայն դեմ է սեռափոխությանը` այդ երևույթը համեմատելով ինքնավնասման հետ, գրում է Bloomberg-ը:

«Յուրաքանչյուր վիրահատություն ռիսկ է: Եվ ինձ համար տրանսգենդեր մարդիկ բացարձակ զզվելի են», - ասել է նա: 

Բացի այդ, Զեմանը քննադատել է ֆեմինիստ ակտիվիստներին, Me Too շարժումն ու «Հպարտության ամիսը»` այդպիսով պաշտպանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին` ԼԲԳՏՔ համայնքի ներկայացուցիչների իրավունքների հարցով ԵՄ-ի հետ տարաձայնությունների ֆոնին:

 

«Ինձ համար տրանսգենդեր մարդիկ բացարձակ զզվելի են». Չեխիայի նախագահն ասել է, որ դեմ է սեռափոխությանը