Լոս Անջելեսում տղամարդը ցատկել է շարժման մեջ գտնվող ինքնաթիռից․ նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում

13:11 • 29.06.21

Լոս Անջելեսում SkyWest ընկերության կողմից իրականացվող 5365 United Express չվերթի ժամանակ շարժման մեջ գտնվող ինքնաթիռից ցատկած տղամարդուն 20 տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես մանրամասնում է գործակալությունը, նախորդ շաբաթ ուղևորը փորձել է մտնել օդաչուների խցիկ, սակայն չկարողանալով՝ բացել է ծառայողական դուռը և վթարային ելքից դուրս է ցատկել թռիչքուղու վրա։

Նշվում է, որ մեքսիկացի Լուիս Անտոնիո Դոմինգեսը, որը եղել է մետամֆետամինի ազդեցության տակ, կոտրել է ոտքը և վիրահատությունից հետո կկանգնի դաշնային դատարանի առջև․ նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Տղամարդու արարքի դրդապատճառը դեռևս հայտնի չէ։ Նշվում է, որ գործի առնչությամբ հետաքննությունը վարում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։

Լոս Անջելեսում տղամարդը ցատկել է շարժման մեջ գտնվող ինքնաթիռից․ նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում