Չինաստանը համավարակի ֆոնին մեծ շուքով նշել է Կոմունիստական կուսակցության 100-ամյակը (լուսանկարներ)
Չինաստանում մեծ շուքով նշվել է Կոմունիստական կուսակցության 100-ամյակը. մեծ միջոցառումն անցկացվել է փակ դռների հետևում` երկրի ղեկավար Սի Ծինփինի մասնակցությամբ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, արարողության կազմակերպիչներն ուշագրավ միջոցառման շրջանակում հետադարձ հայացք են գցել Կոմունիստական կուսակցության օրոք երկրում տեղի ունեցած առանցքային իրադարձություններին:
Նրանք առանձնահատուկ անդրադարձ են կատարել համավարակին` հպարտանալով, որ երկիրն աշխարհում առաջինն է հաղթահարել կորոնավիրուսային համավարակը` միևնույն ժամանակ հմտորեն շրջանցելով այն հանգամանքը, որ հենց Չինաստանում է առաջին անգամ ախտորոշվել հիվանդությունը:
Միջոցառումն անցկացվել է մեծ մարզադաշտում, որտեղ փառաբավել են երկրի վերջին հարյուր տարվա ամենանշանակալի նվաճումները:


























