Ինդոնեզիայում 56 մարդու տեղափոխող նավ է խորտակվել  

22:43 • 29.06.21

Ինդոնեզիայում ուղևորատար նավ է խորտակվել: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, նավում 56 մարդ է գտնվել:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Բալիի նեղուցում: Նավում գտնվել է 41 ուղևոր և անձնակազմի 15 անդամ: Նավաբեկության վայր են ուղարկվել փրկարարնավերը, որոնց հաջողվել է առնվազն 23 մարդու ափ հասցնել: Հայտնի է, որ ուղևորներից 8-ը վիրավոր են, վեց մարդ մահացել է:

Հայտնի է, որ լաստանավը մարդկանց Ճավա կղզուց տեղափոխում էր Բալի:

Ինդոնեզիայում 56 մարդու տեղափոխող նավ է խորտակվել