Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, 150 մարդ համարվում է անհետ կորած

04:50 • 29.06.21

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 11-ի, 150 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է ТАСС-ը:

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հաստատվել է 11 մարդու մահվան փաստը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելլա-Լիվայն Կավան:

Տեղի իշխանություններն այժմ փորձում են հստակեցնել փլուզման պահին բնակելի շենքում գտնված մարդկանց հստակ քանակը:

 

Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, 150 մարդ համարվում է անհետ կորած