Ֆրանսիայում դատարանը 5000 եվրոյով տուգանել է Բրիջիտ Բարդոյին որսորդներին վիրավորելու համար
Ֆրանսիայի Առաս քաղաքի դատարանը 5000 եվրոյի տուգանք է սահմանել դերասանուհի Բրիջիտ Բարդոյի նկատմամբ՝ Որսորդների ազգային ֆեդերացիայի ղեկավար Վիլլի Շրաենին վիրավորելու համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դատարանը պարտադրել է Բարդոյին նաև 1000 եվրո փոխհատուցում վճարել Շրաենին դատական ծախսերը հոգալու համար:
2019 թվականի հոկտեմբերին Բարդոյի՝ Կենդանիների աջակցության հիմնադրամի կայքում հրապարակում էր տեղադրվել, որով դերասանուհին որսորդներին անվանել է «գարշելի վախկոտությամբ ենթամարդ» և «կենդանական աշխարհի ահաբեկիչ»՝ հիշատակելով ֆեդերացիայի ղեկավարին:
Դատարանը պարտավորեցրել է դերասանուհուն 15 օրվա ընթացքում հանել այդ հոդվածը կայքից և փոխարինել այն դատավճռի հղմամբ: Հրամանը չկատարալու դեպքում ամեն օր նրան 100 եվրոյի տուգանք է սպառնալու:










