Հնդկաստանում տղամարդն ամուսնությունից երկու ամիս անց պարզել է, որ կինը տրանսգենդեր է դատի է տվել նրա հարազատներին
Հնդկաստանում տղամարդը բողոք է գրել կնոջ, նրա ընտանիքի և իրենց ամուսնության միջնորդի դեմ՝ նշելով, որ իրեն ստիպել են ամուսնանալ տրանսգենդերի հետ:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքի բնակիչը ոստիկանական բաժանմունքում բողոք է գրել իր երկու ամսվա կնոջ և նրա ընտանիքի դեմ: Կնոջ բարեկամների նա մեղադրում է, քանի որ իրեն տեղյակ չեն պահել, որ իր ապագա կինը տրանսգենդեր է:
Նշվում է, որ զույգն ամուսնացել է ապրիլի 28-ին: Տղամարդը իրականությունը պարզել է, երբ կնոջը տարել է գինոկոլոգի մոտ ստուգման: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ դիմումի համաձայն՝ ամուսնությունից հետո կինը չի ցանկացել հարաբերություն ունենալ ամուսնու հետ՝ ասելով, որ առողջական խնդիրներ ունի: Դա էլ ստիպել է տղամարդուն կնոջը բժշկի տանել: Բժիշկն էլ նրան հայտնել է, որ կինը տրանսգենդեր է:
Նշվում է, որ 8 մարդու դեմ ներկայացված բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում:










