Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերը կարող են պաշտպանել կորոնավիրուսից մինչև մի քանի տարի կամ ամբողջ կյանքում. հետազոտություն

09:41 • 29.06.21

Կորոնավիրուսի դեմ ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech և Նուբար Աֆեյանի հիմնած ամերիկյան Moderna ընկերությունների արտադրած պատվաստանյութերը վարակից կարող են պաշտպանել մի քանի տարի կամ նույնիսկ ամբողջ կյանքի ընթացքում, հայտնում է The New York Times-ը՝ հղում տալով Սենթ Լյուիսում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների ղեկավարած հետազոտությանը։

Փորձագետների կարծիքով՝ մՌՆԹ-պատվաստանյութ ստացած պացիենտների մեծ մասն ապագայում նոր դեղաչափերի կարիք չի ունենա, եթե կորոնավիրուսի առկա տարբերակը զգալի մուտացիաներ չունենա։ Այնուամենայնիվ նրանք, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով և ապա պատվաստվել դրա դեմ, նոր չափաբաժնի կարիք չեն ունենա՝ նույնիսկ մուտացիաների դեպքում։

 

Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերը կարող են պաշտպանել կորոնավիրուսից մինչև մի քանի տարի կամ ամբողջ կյանքում. հետազոտություն