Պրահայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

15:41 • 29.06.21

Հունիսի 29-ին հրաձգություն է տեղի ունեցել Պրահայի կենտրոնի Բելեգրադսկա փողոցում, որի հետևանքով ծանր վիրավորվել է մի 50-ամյա կին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել Է Պրագայի փրկարար ծառայության մամուլի քարտուղար Յանա Պոշտովան:

«Վիրավոր կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել է նա:

Մինչդեռ, ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տուժած կինը աշխատանքի բորսայի աշխատակցուհի է:

Նրան կրակել է մոտավորապես 60-ամյա մի տղամարդ: Նրա որոնմանն ու ձերբակալմանն են միացել հատուկ նշանակության ջոկատի մարտիկները:

Պրահայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել