Սաակաշվիլին հեռուստատեսային թոք-շոու կվարի

15:53 • 29.06.21

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հեռուստատեսային ալիքներից մեկում վարելու է իր սեփական թոք-շոուն:

Սաակաշվիլին հավելել է, որ իր շոուի ընթացքում հեռարձակվելու են հանդիպումներ վրացական հասարակության ներկայացուցիչների հետ, գրում է mk.ru-ն:

Բացի այդ, Սաակաշվիլին հայտարարել է Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ Օդեսայում նորարարությունների թեմայով երիտասարդական համագումարի անցկացման մասին:

Սաակաշվիլին հեռուստատեսային թոք-շոու կվարի