Տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը (տեսանյութ)
Հունիսի 28-ին ժայթքել է Կոստա Ռիկայի տարածքում գտնվող հինգ խոշորագույն հրաբուխներից մեկը` Ռինկոն դե լա Վիեխան, հայտնում է life.ru-ն` մանրամասնելով, որ արթնացած հրաբուխն արտանետել է մոխրի` երկու կմ բարձրությամբ սյուն:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություն չկա: Կոստա Ռիկայի ղեկավարությունը նախազգուշացրել է բնակիչներին, որ արտանետումները կարող են թափվել գետերը, և նրանց հորդորել է չգնալ գետափերի և կամուրջների մոտ:
Հրաբխի բարձրությունը 1916 մ է: Առաջին անգամ դրա ժայթքումը գրանցվել է 1765-ին, իսկ վերջինը, չհաշված այս տարվանը, 2012-ին:










