Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը

10:46 • 30.06.21

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը՝ Նորին Սրբություն Ֆրանսիս Պապի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջից։

Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, և բաղկացած կլինի երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում և Լիբանանի զօրակցությանը նվիրված հրապարակային արարողություն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը