Կանադայում տապը հասել է ռեկորդային 49,6 աստիճանի

14:58 • 30.06.21

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիթոն փոքրիկ քաղաքը երրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանային ռեկորդներ Է սահմանում ամբողջ երկրի համար. հունիսի 29-ին այնտեղ գրանցվել Է ըստ Ցելսիուսի սանդղակի` 49,6 աստիճան, գրում է հաղորդում Է CBC-ն:

Հունիսի 28-ին Լիթոնում ջերմաստիճանը բարձրացել Է մինչև 47,9, հունիսի 27-ին՝ 46,6 աստիճան: Այս ցուցանիշները համարվում են ռեկորդային, քանի որ մինչ այժմ ամբողջ Կանադայում ոչ մի անգամ չի գրանցվել 45-ից բարձր ջերմաստիճան:

Ռեկորդային տապի ֆոնին զգալի ավելացել են տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում մահվան դեպքերը:

 

Կանադայում տապը հասել է ռեկորդային 49,6 աստիճանի