Հուլիսի 1-ին 12 ժամով կդադարեցվի Կոտայքի մարզի Կաթնաղբյուր և Արամուս համայնքների ջրամատակարարումը

10:13 • 30.06.21

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Կաթնաղբյուր և Արամուս համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: