ԱՀԿ-ում հայտնել են, որ Հս․ Կորեայում առայսօր COVID-19-ի ոչ մի դեպք չի արձանագրվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ԿԺԴՀ-ում մինչ օրս COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:
«COVID-19-ի մասին վերջին թարմացված տեղեկատվության համաձայն, որը ԱՀԿ-ին տրամադրել է այդ երկրի կառավարությունը, ԿԺԴՀ-ում մինչ օրս COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել»,- հայտնել են ԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոշտ քննադատության է ենթարկել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ թույլ տված սխալների և պարտականություններն անտեսելու համար:
Նրա խոսքով` համազգային հակահամաճարակային ջանքերի շրջանակում լուրջ միջադեպ է տեղի ունեցել, որը «սպառնալիք է ստեղծում երկրի և ժողովրդի անվտանգության» համար: Հյուսիսկորեացի առաջնորդն ընդգծել է, որ պաշտոնյաներին «լուրջ հետևանքներ» են սպասվում:
«Գլխավոր քարտուղարը լրջորեն քննադատել է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածվող փորձարարությունը, բոլոր հարցերը հինգ րոպեում լուծելու սովորությունն ու հնացած մտածողությունը»,- ասվում է հյուսիսկորեական աղբյուրի հաղորդագրության մեջ:










