«Ես մտածում էի՝ հիմա կգնդակահարեն նրան». Բայդենը պատմել է, թե ինչպես գնացքների հանդեպ իր սերը գրեթե ուղեկցորդի կյանքը չարժեցավ (տեսանյութ)

09:50 • 30.06.21

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատմել է, թե ինչպես գնացքների հանդեպ իր սերը գրեթե գնացքի ուղեկցորդի կյանքը չարժեցավ, որի բարեհամբույր լինելը չգնահատեց Գաղտնի ծառայությունը, գրում է freenews.live-ը:

ԱՄՆ նախագահը, ելույթ ունենալով Վիսկոնսին նահանգում, պատմել է, որ իրեն հսկող Գաղտնի ծառայությունը չէր սիրում, երբ նա գնացքներից էր օգտվում: Բայդենը վաղուց աշխատում է Վաշինգտոնում և հանգստյան օրերին մեկնում է իր հարազատ Դելավեր: Երբ նա դեռ Բարաք Օբամայի նախագահության օրոք աշխատում էր որպես ԱՄՆ փոխնախագահ, նա իրավունք ուներ օգտվելու ինքնաթիռից, սակայն հրաժարվում էր, քանի որ նման տրանսպորտը թանկ հաճույք էր:

«Ես ուրբաթ նստեցի գնացք, և այդ տղաները՝ գնացքի ուղեկցորդները, գրեթե իմ ընտանիքն էին դարձել: Եվ նրանցից մեկը մի օր ասաց՝  «Ջոուի, փոքրիկս» ու քաշեց այտիցս»,- պատմել է Բայդենը՝ ցույց տալով, թե ինչպես է մասնավորապես դա տեղի ունեցել:

«Ես մտածեցի՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները հիմա կգնդակահարեն նրան: Ես ասացի՝ ոչ, ոչ, ոչ, նա իմ ընկերն է»,- հավելել է նա: 

Բայդենը նաև նշել է, որ այդ ժամանակ ուղեկցորդները ներկայացրել են իրեն իրենց հաշվարկները, համաձայն որոնց այդ ժամանակ նա գնացքներով ավելի շատ է տեղաշարժվել, քան օդանավերով:

 

 

«Ես մտածում էի՝ հիմա կգնդակահարեն նրան». Բայդենը պատմել է, թե ինչպես գնացքների հանդեպ իր սերը գրեթե ուղեկցորդի կյանքը չարժեցավ (տեսանյութ)