669 մարդ. ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ից մահացել է 669 մարդ, հայտնում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ինչպես նշում է rbc.ru-ն, սա երկրում համավարակի մեկնարկից ի վեր բոլոր ժամանակների նոր ռեկորդն է: Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նախորդ օրը`650 մահ:
Ընդհանուր առմամբ, ըստ շտաբի տվյալների, կորոնավիրուսը խլել է 135,2 հազար մարդու կյանք: Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդացել է 21 042 մարդ: Համավարակի սկզբից վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 5,514 մլն-ի:










