Ամերիկյան «ExxonMobil»-ը նոյեմբեր-դեկտեմբերին կվերսկսի Միջերկրական ծովի կիպրական հատվածում բնական գազի ամենախոշոր հանքավայրի հորատման աշխատանքները

03:33 • 30.06.21

Ամերիկյան նավթարդյունահանող «ExxonMobil» ընկերությունն ընթացիկ տարում կվերսկսի Միջերկրական ծովի կիպրական հատվածում բնական գազի հանքավայրի հորատման աշխատանքները, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կիպրոսի էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Նատաշա Պիլիդիսը:

Ըստ նրա՝ ամերիկյան ընկերությունը աշխատանքները կվերսկսի աշնան ու ձմռան ամիսներին. համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրված է, իսկ Կիպրոսի կառավարությունն այս պահի զբաղված է անհրաժեշտ թույլտվությունների տրամադրմամբ:

Կիրպոսցի պաշտոնյան ասել է, որ ամերիկյան ընկերությա օրինակին գուցե հետևեն նաև իտալական ու ֆրանսիական էներգետիկ ընկերություններ «ENI»-ն և «Total»-ը, որոնց հետ պաշտոնական Նիկոսիան բանակցություններ է այժմ վարում:

Ըստ գնահատումների՝ կիպրական ծանծաղուտում դեռ 2019 թ. հայտնաբերված գազի պաշարները հասնում են 142-227 միլիարդ կուբամետրի, ինչը կիպրական հատվածի ամենախոշոր պաշարն է:

 

Ամերիկյան «ExxonMobil»-ը նոյեմբեր-դեկտեմբերին կվերսկսի Միջերկրական ծովի կիպրական հատվածում բնական գազի ամենախոշոր հանքավայրի հորատման աշխատանքները