Չեխիայի արևմտյան շրջաններում հորդառատ տեղումների հետևանքով մոտ 30 000 ընտանիքի էլեկտրամատակարարումը դադարեցվել է

03:07 • 30.06.21

Չեխիայի արևմտյան շրջաններում հորդառատ տեղումների հետևանքով գետերում ջրի մակարդակի բարձրացել է, երկաթուղային 20 կայարանում գնացքների տեղաշարժը՝ սահմանափակվել, իսկ մոտ 30 հազար ընտանիքների էլեկտրամատակարարումը դադարեցվել է, հաղորդում է ТАСС-ը:

Էլեկտրամատակարարման դադարեցումների հետևանքով Չեխիայի մի շարք շրջաններում սահմանափակվել է գնացքների տեղաշարժը:

Առատ տեղումներն ուղեկցվում են նաև քամու ուժգնացմամբ:

Չեխիայի արևմտյան շրջաններում հորդառատ տեղումների հետևանքով մոտ 30 000 ընտանիքի էլեկտրամատակարարումը դադարեցվել է