Ֆլորիդայում փլուզված և 12 մարդու կյանք խլած շենքի բնակիչները դեռևս ապրիլին էին նախազգուշացվել դրա վթարային վիճակի մասին (լուսանկարներ)

15:13 • 30.06.21

Ֆլորիդայում փլված 12 հարկանի շենքի բնակիչները ապրիլին շենքի կառուցապատող ասոցիացիայի նախագահից նամակ են ստացել՝ նախազգուշացվելով շենքի վթարային վիճակի մասին, հայտնում է BBC լրատվականը։

Փաստաթղթում հստակ նշված է եղել, որ շենքը վթարային վիճակում է գտնվում և այն գնալով վատթարանալու է` հետևաբար շենքն անհապաղ վերանորոգման կարիք ունի։

Շինարարական ասոցիացիայի նկատմամաբ դատական գործ է հարուցվել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել։ Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում։
«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,- ասել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը և հավելել, որ, իր կարծիքով, արտակարգ իրավիճակների ծառայության արագ արձագանքը փրկել է բազմաթիվ կյանքեր։

Շենքը բաղկացած է եղել 136 բնակարանից, որոնցից 55-ը փլվել են։ Այն կանգուն է 1980 թվականից և կառուցվել է չորացված ջրային տարածքի վրա, ինչը, մասնագետների կարծիքով, մտահոգիչ է։ Առայժմ հայտնի է 12 զոհի և 149 անհայտ կորածի մասին։ Այս առնչության որոնողական աշխատանքները շարունակվում են։

Miami mapSearch and Rescue teams look for possible survivors in the partially collapsed 12-story Champlain Tower

Ֆլորիդայում փլուզված և 12 մարդու կյանք խլած շենքի բնակիչները դեռևս ապրիլին էին նախազգուշացվել դրա վթարային վիճակի մասին (լուսանկարներ)