Կիմ Չեն Ընը կոշտ քննադատության է ենթարկել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ համավարակի ընթացքում «թույլ տրված լուրջ սխալների» համար  

10:47 • 30.06.21

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոշտ քննադատության է ենթարկել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ թույլ տված սխալների և պարտականություններն անտեսելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությանը:

Նրա խոսքով` համազգային հակահամաճարակային ջանքերի շրջանակում լուրջ միջադեպ է տեղի ունեցել, որը «սպառնալիք է ստեղծում երկրի և ժողովրդի անվտանգության» համար: Հյուսիսկորեացի առաջնորդն ընդգծել է, որ պաշտոնյաներին «լուրջ հետևանքներ» են սպասվում: 

«Գլխավոր քարտուղարը լրջորեն քննադատել է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածվող փորձարարությունը, բոլոր հարցերը հինգ րոպեում լուծելու սովորությունն ու հնացած մտածողությունը»,- ասվում է հյուսիսկորեական աղբյուրի հաղորդագրության մեջ:  

 

Կիմ Չեն Ընը կոշտ քննադատության է ենթարկել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ համավարակի ընթացքում «թույլ տրված լուրջ սխալների» համար