Լուկաշենկոն դիմել է Բելառուսի ապագա նախագահին (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շրջանավարտների հանրապետական պարահանդեսի բացման խոսքում դիմել է իր իրավահաջորդին՝ Բելառուսի ապագա նախագահին, այս մասին հայտնում է նրա գործունեությունը լուսաբանող լրագրողական համայնքի թելեգրամյան ալիքը:
«Ձեզնից որևէ մեկը կանգնելու է իմ տեղում իմ փոխարեն: Եվ պետք է պատրաստվել դրան: Ուզեք, թե չուզեք՝ պետք է պատրաստվել: Այդ իսկ պատճառով սովորեք առաջին հերթին մտածել երկրի ապագայի մասին ու հոգ տանել ձեր իմիջի, ձեր անվան մասին», - ասել է նա:
Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ միշտ գերազանց է սովորել, իսկ իր ժամանակներում «ամեն ինչ խիստ էր»:
«Այսօր դուք ձևավորում եք ձեր անունը, ձեր իմիջը: Այնպես արեք, որ ձևավորելով՝ այն վաղը աշխատի ձեզ համար», - ասել է նա շրջանավարտներին:
Նշենք, որ Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է 1994 թվականից:










