«Միշտ իմացեք՝ Պուտինը պատրաստ է անել ամեն բան՝ պաշտպանելու մեր երկիրը»․ Պեսկով

09:24 • 30.06.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ երկրի ղեկավարը պատրաստ է անել ամեն բան՝ իր երկիրը պաշտպանելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մենք բոլորս՝ որպես ռուսաստանցիներ, միշտ պետք է մի բան իմանանք․ մեր նախագահը միշտ պատրաստ է անել ամեն բան՝ պաշտպանելու մեր երկիրը, եթե դա պահանջվի», - ասել է Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հարցին, թե Պուտինը կարող է արդյոք Ռուսաստանի Դաշնության սահմանների խախտման դեպքում հրաման տալ կրակ բացել ՆԱՏՕ-ի նավերի վրա։

Պեսկովը հավելել է, որ այս մասին մտածելու կարիք չկա, քանի որ մտքերը նյութականանում են։

«Աստված մի արասցե: Պետք չէ ո՛չ մտածել, ո՛չ խոսել այդ մասին», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

 

«Միշտ իմացեք՝ Պուտինը պատրաստ է անել ամեն բան՝ պաշտպանելու մեր երկիրը»․ Պեսկով